Հայաստանի ազգային հավաքականի և «Նոայի» դարպասապահ Օգնյեն Չանչարևիչն Ազգերի լիգայի առաջին տուրի՝ Լատվիայի նկատմամբ 4:1 հաշվով տարած հաղթանակից հետո Metaratings.ru-ին տված հարցազրույցում խոսել է Կոնֆերենցիաների լիգայի առաջիկա խաղերին նախապատրաստվելու մասին:
- Ինչպիսի՞ զգացողություններ ունեք «Նոայի» կազմում հանդես գալուց: Կոնֆերենցիանեիր լիգայի Լիգայի փուլում Լոնդոնում խաղալու եք «Չելսիի» հետ:
- Այդ հանդիպումը կմտնի հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Սպասում ենք այդ խաղերին մեծ ոգևորությամբ: Ցավում եմ, որ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլ չկարողացան դուրս գալ հայկական մյուս երկու ակումբները: Վստահ եմ, որ ապագայում դա էլ կլինի: Մենք շատ լրջորեն ենք պատրաստվում Կոնֆերենցիաների լիգային: Խաղային օրացույցում ունենք թե՛ հզոր, և թե՛ հավասարազոր մրցակիցներ: Մեկնարկային հանդիպումը տնային է: Ամեն ինչ անելու ենք՝ 3 միավոր վաստակելու համար:
-Ձեր թիմակիցը Հայաստանի հավաքականում կարող էր կիսադաշտից գոլ խփել, սակայն գնդակը դիպչեց դարպասաձողին: Դուք մոտ մեկ ամիս առաջ նմանատիպ գոլ եք խփել: Հիմա դա՞ է հայկական այցեքարտը:
-Այո, դա սկսում է մտնել մեր առօրյայի մեջ (ծիծաղում է,- խմբ․): Հնարավոր է՝ նա դիտել է իմ խփած գոլը և ոգեշնչվել: Իրականում շատ լավ հարված էր, ցավոք, որ դարպասի գրավում չեղավ:
- Ճի՞շտ է, որ ռուսերեն գիտեք:
- Ես փայլուն խոսում եմ ռուսերեն (ծիծաղում է,- խմբ․):, և նույնիսկ հայերեն:
ԿԼ-ի հիմնական փուլում «Նոայի» մրցակիցներն են «Մլադա Բոլեսլավը» (Չեխիա), «Ռապիդը» (Ավստրիա), «Չելսին» (Անգլիա), «Վիկինգուրը» (Իսլանդիա), ԱՊՈԷԼ-ը (Կիպրոս) և «Բաչկա Տոպոլան» (Սերբիա):