Օգոստոսի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին են զանգահարել «9-11» ծառայությունից և հայտնել, որ Օհանովի փողոցի 15/1 տան կտուրից մարդ է ընկել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել են ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ «Էկովիլ» ՍՊԸ աշխատակից, Երևանի բնակիչ 20-ամյա Նորայր Դ․-ն նշված հասցեի տանիքում արևային կայան տեղադրելիս ընկել է տանիքից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել