keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Արտակարգ դեպք՝ Երևանում․ տղամարդը գազային ատրճանակով մի քանի անգամ կրակել է փեսայի ուղղությամբ

visibility 325 commentմեկնաբանել

SHAMSHAYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  ժամը 23։55-ի սահմաններում Անդրանիկի փողոցի 10 հասցեում տղամարդը զենքով հարձակվել է մեկ այլ քաղաքացու վրա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Տեղում Երևանի բնակիչ 48-ամյա Լուսինե Ն․-ն հայտնել է, որ հուլիսի 19-ին ժամը 23։50-ին իր եղբայրը, Երևանի բնակիչ 39-ամյա Արսեն Ն․-ն Անդրանիկի փողոցի 10 հասցեում վիճաբանության ժամանակ իր մոտ եղած գազային ատրճանակով 4-5 անգամ կրակել է իր ամուսնու՝ Երևանի բնակիչ 62-ամյա Հրաչյա Ս․-ի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել