Այս մասին Լուրերին ասել է հանրային մեղադրող Գևորգ Սարգսյանը։
«Վահան Քերոբյանը հանդիսանալով Էկոոմիկայի նախարար փորձել է իր ենթակաների միջոցով Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի և նրա միջոցով նաև այլ աշխատակիցների միջոցով ամեն գնով ապահովել իր, ինչպես անձամբ, այնպես և միջնորդավորված կերպով կապի մեջ գտնվող «Սիներջի» ընկերության հաղթանակը։
Քերոբյանը հանձնարարել է «Սիներջի» ընկերության համար դրական պայմաններ ապահովել և խոչընդոտներ ստեղծել մրցույթի մյուս մասնակից «Հարմոնիա» հիմանդրամի համար։
Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները, Անի Իսպիրյանի գլխավորությամբ, Վահան Քերոբյանի հանձնարարությամբ 2023 թվականի հունվարի 10-ին, նախարարության ընդունելիության դահլիճում ընդունել են «Սիներջի» ընկերության տնօրենին և աշխատակցին և քննարկել, թե ինչ հնարավոր չափանիշներ կարող է սահմանվել, որպեսզի հնարավորինս բարդացվի «Հարմոնիա» հիմանդրամի կողմից մրցությում հաղթող ճանաչվելու հնարավորությունը, որպեսզի բացառվի։ Միևնույն ժամանակ դրական պայմաններ ստեղծելով «Սիներջի» ընկերության համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան հաղթել։
Պարզվել է նաև, որ Քերոբյանը միջոցառումներից մեկի ընթացքում հանդիպել էր Աշոտ Հովհաննիսյանի հետ և հավաստիացրել, որ մրցույթում հաղթող է ճանաչվելու «Սիներջի» ընկերությունը։
Վերջնական հաստատում ստանալուց հետո Հովհաննիսյանն ավելի մեծ շահույթ ստանալու նպատակով հանձնարարել է ևս 50 հազար դոլարով բաձրացնել իրենց ներկայացրած գնառաջարկը։
Այս ընթացքում Անի Իսպիրյանը գաղտնի հաճախել է «Սիներջի» ընկերություն, հանդիպել տնօրենի, աշխատակիցների հետ և ստացել չափորոշիչները։
Այնուհետև տեղի է ունեցել մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստ, որի ընթացքում «Հարմոնիա»–յի կողմից ներկայացված հայտը գնահատվում է ոչ բավարար։ Արդյունքում շուրջ 350,000 դոլար արժեք ունեցող ծրագիրը «Սիներջի» ընկերությունը հաղթել է 1 միլիոն դոլարով։
«Սիներջի»-ի հաղթող ճանաչելու որոշումը «Հարմոնիա»-ն բողոքարկել է դատարանում և հաղթել։
Բայց անգամ դրանից հետո էլ Քերոբյանը փորձել է խոչընդոտներ ստեղծել։
Այս գործով, ի սկզբանե, մեղադրանք է ներկայացվել 8 անձի, նրանց թվում էին Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը։
8-ից 6 նկատմամբ, սակայն, հետապնդումը դադարեցվել է, 5- ը ընդունել է մեղքը, ցուցմունք տվել և խնդրել գործում զղջալու հիմքով դադարեցնելու հետապնդումը, որը և բավարարվել է, մեկը արդարացվել է։
Այժմ մեղադրյալի աթոռին են 2–ը՝ Վահան Քերոբյանն ու ԱշոտՀովհաննիսյանը։
Պարզվում է նաև, որ Քերոբյանի և Անի Իսպիրյանի ցուցմունքներում էական հակասություններ են եղել, նրանք առերես հարցաքնվել են»,-ներկայացրել է Գևորգ Սարգսյանը։
Նյութի աղբյուր՝ https://youtube.com/watch?v=IRyWBY-aIz4&ab_channel=%D4%BC%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D6%80
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել