Tert.am-ը գրում է.

Անխուսափելի է այն գնահատականը, որ քաղաքական հետապնդման և քաղաքական հիմքով կալանավորված անձինք առկա են, և հակառակի որևէ հիմնավորում չի ներկայացվում։ Այս մասին ԱԺ-ում ՄԻՊ-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Ասեմ ավելին՝ մեծամասնության ներկայացուցիչներն այս ամբիոնից անընդհատ ասում են՝ Հայաստանում չկան քաղաքական կալանավորներ, իսկ դուք կարո՞ղ եք վկայակոչել որևէ երկրի իշխանություն, որն ընդունում է՝ իր կառավարման շրջանում կան քաղաքական բանտարկյալներ։ Իշխանությունը միշտ փորձում է հակառակը պնդել, բայց իրականությունն այլ է՝ Արմեն Աշոտյան, Մամիկոն Ասլանյան, Նարեկ Սամսոնյան, Նարեկ Մալյան, Վազգեն Սաղաթելյան։ Հիմա էլ գումարվեցին Տավուշի ընդվզման շրջանակներում կալանավորված անձինք, որոնցից 2-ի վերաբերյալ շատ կուզենամ ներկայացնել հենց այս ամբիոնից»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, թե երբ անձամբ ծանոթացավ, թե ինչ հիմքերով են այդ մարդիկ կալանվորվել ուղղակի ապշել էր։

«Նրանցից մեկը Արմեն Ալավերդյանն է։ Արմենը սեպետմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 18-ը 2020 թվականի զորակոչվել է և իրականցրել իր մարտական ծառայությունը։ Գիտե՞ք՝ Արմենին ներկայացվող «մեղադրանքը» որն է։ Հայտնի տեսանյութում երևում է, որ երկրապահ կամավորական ջոկատի ամենագնաց մեքենան դիտորդի կարգավիճակում հայտնված ոստիկանների հայացքի ներքո մխրճվում է քաղաքացիների մեջ։ Արմենը մեկ անգամ բռունցքով հարվածում է մեքենայի դիմացի հատվածին։ Արմենին կալանովորել են մեկ ամսով։ Բացի այն, որ այդ արարքում որևէ հանցակազմ չկա, ուղղակի աբսուրդ է նման հիմքով անձին անազատության մեջ պահելը կալանքի տեսքով»,- ասաց նա։

Մինասյանը նշեց, որ երկրորդ դրվագը վերաբերում է Հովհաննես Ղուկասյանին, ով դիպուկահար է և սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 10-ը մարտական գործողությունների է մասնակցել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել