Factor.am-ը գրում է․
Երեկ հայտնել էինք, որ Երևանի մետրոպոլիտենում՝ ժամը 20:00-ի սահմաններում 28-ամյա քաղաքացի է նետվել «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ և մահացել։
Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ մետրոպոլիտենի աշխատակիցներ տեղում եղել են, սակայն ամեն ինչ վայրկյանների ընթացքում է կատարվել, ինքնասպանությունը կանխել հնարավոր չի եղել։ «Շատ արագ է ստացվել․ ինքը իրեն գցել է գնացքի տակ։ Տեղում աշխատակիցներ եղել են, բայց ժամանակ չի եղել»,- մանրամասնեց խոսնակը։
Նյութի աղբյուր՝ https://shorturl.at/djC46
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել