Hraparak.am-ը գրում է․

RT-ի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը խոսել է Ուկրաինայի հետ բանակցությունների անհնարինության մասին՝ անդրադառնալով Բելգորոդի մարզի գյուղերից մեկում ընտանիքի կյանք խլած հրետանային գնդակոծությանը։
«Բելգորոդյան գյուղում ահաբեկիչները սպանել են մի ամբողջ ընտանիքի։ Արկն ուղիղ դիպել է բնակելի շենքին. փոքրիկ աղջնակը ողջ է մնացել, նրան արհեստական շնչառություն են միացրել: Աղջկա չորս հարազատները զոհվել են,- Telegram-ի՝ իր ալիքում գրել է հայազգի մեդիագործիչը,-թիրախավորում են քաղաքացիական անձանց, հենց քաղաքացիական անձանց: Ինչպե՞ս բանակցել նրանց հետ: Ինչի՞ մասին։ Միայն լիակատար ոչնչացում»։

Ավելի վաղ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել էր Նիկոլսկոյե գյուղի առանձնատան վրա արկի արձակման հետևանքով չորս զոհերի մասին։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել