Փնթի, անգրագետ, անփույթ աշխատանքը դարձել է իշխանության ամենաբնորոշ գիծը` անթիվ-անհամար սխալներ են թույլ տալիս փաստաթղթերում, մասնավորապես՝ օրինագծերի տեքստերում։ Որպես կանոն, առաջին փորձով չի ստացվում նորմալ օրինագիծ գրել, հետո անվերջանալի փոփոխություններ են սկսվում` թերացումը շտկելու, այլ օրենքների հետ համապատասխանեցնելու համար։

Դիցուք, ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել «Հյուպատոսության մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ, որի նախաբանում  նշվում է, թե ինչի մասին է փոփոխությունը. «ԱԳ նախարարության եւ օտարերկրյա պետությունում հյուպատոսական հիմնարկի կողմից մատուցվող որոշ հյուպատոսական ծառայությունների․․․ մատուցման պայմանագրերի օրինակելի ձեւերը եւ սպասարկման գրասենյակներին առաջադրվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է կառավարությունը»: Իսկ հիմնավորումների բաժնում ներկայացվում է բոլորովին այլ՝ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման» մասին օրենքի փոփոխությունների հիմնավորումը։ Ակնհայտ է, որ պետական ապարատը լցրել են անգրագետ խնամի-ծանոթ-բարեկամներով, եւ դրանից աշխատանքի որակն է տուժում։ Ստացվում է, որ ո՛չ կառավարությունում, ո՛չ ԱԺ-ում ոչ մեկը չի կարդացել տեքստը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել