Lurer.com-ը գրում է.

Այսօր ԱԺ-ում ՏՏ ոլորտը կարգավորող օրենսդրական փաթեթի վերաբերյալ քննարկումներին ելույթ ունեցավ նաև «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը․

«ՏՏ ոլորտում աշխատավարձը 8 անգամ ավելի բարձր է, քան միջին աշխատավարձը Հայաստանում։ Հիմնարկի համար դա ծախս է, տարիների ընթացքում աշխատավարձը բարձրացել է շատ ավելի արագ, քան մյուս ցուցանիշները։ Սրանից 25 տարի առաջ Հայաստանը շատ ավելի մրցունակ էր միջազգային շուկայում, աշխատավարձերը ցածր էին, բայց հնարավորությունները մեծ էին»,- իր խոսքում նշեց Հովհաննիսյանն ու ընդգծեց՝ այսօր մենք այդքան մրցունակ չենք և պետք է մտածել ընկերությունների մասին, ոչ թե միայն անհատների․

«Ընկերությունն է լինում մրցունակ կամ ոչ մրցունակ, ոչ թե անհատը։ Պետք է Կառավարության կողմից էլ ներդրում լինի, որպեսզի ավելի որակով արդյունք ստանանք»,- ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել