Lurer.com-ը գրում է.

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն այսօր պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի հասցեին հնչեցրած հերթական քննադատական հայտարարություններին։

«Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Հայոց ցեղասպանության պատմություն ունեցող երկրից, այժմ պարծենում է Իսրայելի դեմ անհիմն մեղադրանքներով: Մենք հիշում ենք հայերին, քրդերին: Ձեր պատմությունը խոսում է իր մասին: Իսրայելը պաշտպանում է իրեն, ոչ թե ոչնչացնում՝ պայքարելով ձեր բարբարոս դաշնակիցների դեմ»,- գրել է Կացը X-ի իր միկրոբլոգում։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր հայտարարության մեջ հույս էր հայտնել, որ Իսրայելը կպատժվի «պաղեստինցի արաբների ցեղասպանության համար»։ Նա հավելել էր, որ Անկարան կշարունակի Միջազգային դատարանին տրամադրել բոլոր նյութերը, որոնք, իր կարծիքով, կօգնեն Իսրայելին պատասխանատվության ենթարկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել