Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ամերիկյան Morning Edition ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իսրայելի անվտանգությունն ու քաղաքական համակարգը լիովին ավերված են, և միակ բանը, որ այժմ գործում է երկրում, զինուժն է։
«Տարածաշրջանի ներսում մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Իսրայելի ինչպես անվտանգությունը, այնպես էլ քաղաքական համակարգը լիովին ավերված են»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։
Նա նաև հավելել է, որ Իսրայելի քաղաքացիներն այլևս չեն վստահում վարչապետ Բենիամին Նեթանյահուինը և միակ բանը, որ այժմ աշխատում է երկրում, դրա զինված ուժերն են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել