News.am-ը գրում է.

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր, «Որդիների կանչ» ՀԿ անդամ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը վատթարացել է։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանից։

Նա նշեց, որ նա մի քանի հիվանդություններ ունի, որոնք կալանքի պայմաններում ավելի են վատթարացել։

«Մենք նրան տեղափոխեցինք «Աստղիկ» բկ՝ հետազոտության, այժմ նա տեղափոխվել է կալանավայր, սպասում ենք հետազոտության պատասխաններին»,- ասաց փաստաբանը։

Նա նաեւ մանրամասնեց, թե ինչ հիվանդությունների մասին է խոսքը․ «44-օրյա պատերազմի ընթացքում նա վիրավորում է ստացել, գլխուղեղի մեջ բեկոր կա։ Սիրտը 3 անգամ ստենդավորված է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել