Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ շեշտելով, որ Արցախի ինքնորոշման իրավունքը չի կարող սակարկության նյութ դառնալ։

«Ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային օրենքի անբաժան մասն է կազմում։ Հետևաբար, Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ», - գրել է նա, ապա մեկ այլ գրառմամբ հավելել, - «Համաձայն միջազգային իրավունքի՝ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, ուստի Արցախի ժողովուրդն իր դարավոր հայրենիքում ինքնորոշման իրավունք ունի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել