Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Քիշնևում հունիսի մեկին կայանալիք հնգակողմ հանդիպմանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հավանականությանը։

Անդրադառնալով քննարկումներին, թե արդյոք հնարավո՞ր է, որ հունիսի 1-ին Քիշնևում խաղաղության պայմանագիր ստորագրվի՝ Փաշինյանն ասաց.

«Մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցած մեր առաջարկությունների վերաբերյալ: Եթե ես ճիշտ եմ հիշում, դա խաղաղության պայմանագրի արդեն չորրորդ խմբագրումն է:

Չորրորդ խմբագրումը փոխանցել ենք, այս պահի դրությամբ դեռևս դրանց մեկնաբանությունները չենք ստացել: Հետևաբար, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել»:

Քիշնևում հունիսի 1-ին կկայանա հնգակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել