Ուկրիանայի Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը ձերբակալվել է 92 միլիոն գրիվնայի (գրիվեն) յուրացման գործով։ Այս մասին գրել է РИА Новости-ն՝ հղում անելով Ուկրաինայի մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության հայտարարությանը։

«Օդեսայի քաղաքագլուխը կալանավորվել է»,- հայտնել են գերատեսչությունից։

Տրուխանովը և այլ անձինք մեղադրվում են ավելի քան 92 միլիոն գրիվեն (մոտ 200 միլիոն ռուբլի) բյուջետային միջոցների յուրացման համար, որը «հնարավոր է դարձել նախկին Կրայան գործարանի տարածքներից մեկը կրկնակի թանկ գնով որպես համայնքային սեփականություն ձեռք բերելու սխեմայի իրականացմամբ»։

Ուկրաինայի Գերագույն հակակոռուպցիոն դատարանը (ՎԱԿՍ) բյուջեի յուրացման գործով պաշտոնյայի նկատմամբ խափանման միջոց է կիրառել երկու ամսով կալանքը` 13,6 միլիոն գրիվնայի (մոտ 29 միլիոն ռուբլի) չափով գրավի այլընտրանքային տարբերակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել