Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10 փաթեթը։ Ռուս–ուկրաինական հակամարտության մեկ տարվա ընթացքում սա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10–րդ փաթեթն է։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքով՝ նոր պատժամիջոցները տարածվում են 121 անձի և կազմակերպության վրա։

Սահմանափակող միջոցառումների նոր փաթեթը ներառում է, ի թիվս այլ բաների, «երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման ավելի խիստ սահմանափակումներ, պատերազմին աջակցող անհատների և կազմակերպությունների դեմ ուղղված նպատակային սահմանափակող միջոցներ, պատժամիջոցներ` ապատեղեկատվություն, քարոզչություն տարածողների դեմ և այլն»:

Ըստ փաթեթի սահմանումների՝ կարգելվի Ռուսաստան արտահանել էլեկտրական սարքավորումներ, մասնագիտացված մեքենաներ, մեքենաների դետալներ, բեռնատարների և ռեակտիվ շարժիչների պահեստամասեր: Բացի այդ, ցանկում ներառվել են շինարարության ոլորտի համար նախատեսված ապրանքներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել