Aravot.am-ի տեղեկություններով` օրերս առեւանգման դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Նոյեմբերի 28-ին մի կին ոստիկանությանն ահազանգել է, որ Մյասնիկյան պողոտայում երկու անհայտ տղամարդիկ առևանգել են մի աղջկա։
Պարզվել է, որ Երեւանի բնակիչ Է.Խ.-ն իր երկու ընկերների հետ առևանգել է Մ. Ա.-ին, ով ՀՀ ԱԳՆ դիվանագետ է։ Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ կնոջն առեւանգած տղամարդն ինքնակամ ներկայացել է բաժին, իսկ կինը հաղորդում է ներկայացրել։ Ընթանում է նախաքննություն։
Նյութի աղբյուր՝ https://www.aravot.am/2022/12/02/1308736/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել