Ցանկանում եմ ազգային հերոս Մ. Մելքոնյանի մասին մի պատմական կեղծ «տեղեկություն» հերքել
Այն է՝ «Ավոն «ЦРУ»-ի գործակալ է եղել:» Այդ նպատակով հրապարակում եմ հետևյալը:
«Մ. Մելքոնայնի հետ երկարատև և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում, համադրելով փաստերն ու տեղեկությունները, ինչպես նաև այլ նյութեր հայթայթելուց և դրանց վերլուծության արդյունքում Արմենն իր ղեկավարի հետ եկան մեկ միասնական եզրակացության․ «Մ. Մելքոնյանը որևէ կապ չի ունեցել ամերիկյան հետախուզական մարմինների հետ»։
Հիմա հարց կառաջանա, թե ով է Արմենը, ինչ տեղեկություն է սա և ինչ կապ ունեմ ես այս ամենի հետ:
Բացատրեմ.
Արմենը հայրս է՝ Խորհրդային Հայաստանի պետանվտանգության կոմիտեի հակահետախուզության հետո նաև հետախուզության աշխատակիցը, ում 1989թ հանձնարարված էր հույժ գաղտնիության պայմաններում Մ. Մելքոնյանին Երևան տեղափոխելու, նրա անվտանգությունն ապահովելու գաղտնի օպերացիան:
Տեքստն այն զեկուցագիրն է, որ հետագայում պատրաստվել և զեկուցվել է պետության ղեկավարությանը:
Կեղծիքը, թե նա կապ ունի ամերիկյան հատուկ ծառայությունների հետ շրջանառել է Լուբյանկան՝ հիմք ընդունելով իր «մերձավորարևելյան աղբյուրների տեղեկությունները»:
Ես այս ամենի հետ կապ ունեմ այնքանով, որ այս և հորս այլ օպերացիաների մասին գիրք եմ գրում, որում բացառիկ մանրամասներ կան Խորհրդային Հայաստանի հատուկ ծառայության գործունեության մասին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել