ՆԱՏՕ-ն կազմակերպություն է, որը չի կարող գոյատևել առանց թշնամու, և այսօր էլ նոր տարածքներ փնտրելով այն տեղաշարժվում է դեպի Ասիա, դեպի Չինաստանի սահմանները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«ՆԱՏՕ-ն այնպիսի կազմակերպություն է, որը չի կարող գոյատևել առանց թշնամու: Առանց թշնամու այն կմեռնի: Ամենակարևորը թշնամու կերպար ստեղծելն է՝ մոտենալով այդ պոտենցիալ թշնամու սահմաններին»,- ասել է Գրուշկոն:

Նրա խոսքով՝ այժմ դաշինքն իր շահերի գոտի է հռչակել Ասիան, ուստի իրենք իրենց պաշտպանական ներուժը մոտեցնում են Չինաստանի սահմաններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել