Հայաստանում ընտանիքի հայրը ծեծի է ենթարկել կնոջն ու անչափահաս դստերը, վերջինիս՝ «Ինստագրամ»–ում գրանցվելու համար։ 

Մ․Թ․–ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2022 թվականի օգոստոսին բնակարանում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին, պատճառելով ֆիզիկական ցավ։

Բացի այդ, Մ․Թ․–ն «Ինստագրամ» սոցիալական հավելվածն օգտագործելու պատճառով հարվածներ է հասցրել իր անչափահաս՝ 16–ամյա դստեր գլխին, ուսերին, դեմքին, ոտքերին, ապա կատարել բռնի այլ գործողություն` քաշել վերջինիս մազերից։

Նա կատարել է հանցանք` նախատեսված ՀՀ քրեկան օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով:

 

Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել