Lurer.com-ը գրում է.

Թյուրքական պետությունների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ուզբեկստան մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ինքնաթիռում լրագրողների հարցերին պատասխանելիս անդրադարձել է նաև ուկրաինական ճգնաժամի վերջին զարգացումներին, գրում է ermenihaber.am-ը։

Շեշտելով, որ իրենց միջնորդական գործունեությունն առանց դադարի շարունակվում է՝ Թուրքիայի նախագահը Ուկրաինայի Խերսոն քաղաքից զորքերը դուրս բերելու ռուսաստանի որոշումը դրական և կարևոր քայլ է համարել։ 

«Չգիտեմ G-20-ի գագաթնաժողովին Ռուսաստանը կմասնակցի, թե ոչ: Եթե մասնակցի ապա այնտեղ հնարավորություն կլինի դեմ առ դեմ հանդիպելու (Պուտինի հետ-խմբ.): Հակառակ դեպքում կշարունակենք դիվանագիտական շփումները հեռախոսազրույցների միջոցով: Ցանկանում եմ, որ մեր՝ որպես միջնորդի դերը հաջողությամբ իրականացնենք», - ավելացրել է Թուրքիայի նախագահը։

Հիշեցնենք, որ  ՌԴ պաշտպանության նախարարի նոյեմբերի 9-ի հրամանի համաձայն՝ ռուսական զորքերը առաջիկայում պետք է նահանջեն Խերսոն քաղա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել