«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արտակարգ իրավիճակների մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Քիչ առաջ փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի: Այս պահի դրությամբ ունենք վեց զոհ: Որոնողա-փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- գրել է նա։
Այս պահի դրությամբ հայտնի է զոհերից չորսի անունները՝ Անահիտ Մխիթարյան, Միսակ Մարգարյան, Ջեմմա Նազարյան, Գայանե Ավետիսյան։ Զոհերից երկուսի ինքնությունը դեռ պարզված չէ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



