Պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված՝ Դիլիջանի թունելն այսօր կհոսանքազրկվի։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
««Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։
Հարգելի վարորդներ‚ հայցում ենք ձեր ներողամտությունը և հորդորում լինել ուշադիր, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները», - ասված է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



