Պարուհի Վարդան Հայաստանում է։ Նա Երևանում զբոսնել է, լուսանկարներ հրապարակել, ինչպես նաև հայտնել, թե որ շենքերն են իրեն դուր գալիս մայրաքաղաքում։ Պարուհին ցուցադրել է կամարաձև պատշգամբներով շենքեր և գրել, որ մի օր ինքը կապրի նման շենքում։

Պարուհին նաև Ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում ցույց է տվել, որ զբոսնել է երեկոյան Երևանում, Կասկադից տեսանյութ է արել, և լուսանկարվել Ազատության հրապարակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել