Բաց նամակ՝ նախկինում իշխանությունը զավթած, այժմ ընդդիմության աթոռները զբաղեցրած, հայրենիքը փրկելու քողի տակ թաքնված, ամեն տեսակի խոսափող օգտագործած և փողոցում ինքնակապիտուլացված քաղաքացիներին։
Շատ բան կա ասելու, բայց միևնույն ժամանակ ասելու բան էլ չկա։
************
Մոտ 20 տարի իշխանություն լինելով՝ հիմա հայտնվել եք քաղաքական այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, որից չեք կարողանում դուրս գալ։
Դա բոլորս ենք հասկանում։
Նաև բոլորս՝ բացի ձեզնից արդեն, հասկանում ենք, որ այս տրագիկոմեդիկ մղձավանջի մեղավորը միմիայն դուք եք՝ ձեր ռեժիմը, բնավորությունը։
Հիմա բացատրեմ։
Նախ դուք մոռացել եք, որ մենք հիշողություն ունենք ու չենք մոռացել ձեր մեթոդները՝ սադրող, հայհոյող, ահաբեկող, կաշառող ու կաշառվող։ Ասում եք, թե դուրս եք եկել պայքարի, որպեսզի հային փրկեք թուրքից՝ այդ նույն հային թշնամաբար ծեծելով, հայհոյելով, ահաբեկելով, կաշառելով ու անարգելով։
Հայրենիքի փրկություն, Հայաստան, պատիվ ունեմ բառերի տակ թաքնված՝ պարզապես, ուզում էիք փրկել ինքներդ ձեզ դեյուրե, հիմա արդեն դեֆակտո։
Ձեզ կոչում եք դիմադրության շարժում ու ագրեսիվ հարձակվում՝ խախտելով հասարակական կարգը։ Բայց ձեզ դիմադրում է մի ամբողջ ժողովուրդ։
Ձեր «դիմադրությունը» դատապարտված է անհաջողության, քանի որ՝ ունենալով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորություն, միևնույն է կիրառում եք ձեր հին գործիքները՝ խուլիգանը, ծեծը, ահաբեկումը, կաշառքը, ագրեսիան ու կեղծիքը, որովհետև ձեզ համար օտար է ժողովրդավարության կառուցվածքը։
Այժմ դուք, ձեր իսկ գործիքների զոհն եք։
Ինքներդ ձեզ եք կեղծում, ինքներդ ձեզ եք թալանում ու ահաբեկում, իսկ խուլիգանական արարքը՝ տարեց մարդկանց ծեծելը, դարձավ իսկական փորձանք ձեզ համար։
Դուք ունեիք մեկ կրակոցի հնարավորություն ու կրակեցիք ինքներդ ձեզ վրա։
Մեր ժողովուրդը կյանքի գնով ու տարիներով հանդուրժել է ձեզ, հիմա էլ հանդուրժում է, բայց արդեն հումորով ու ծիծաղով։
Մեր դիմադրության պայքարի գործիքները միշտ եղել է հանդուրժողականությունը, համբերությունը, խաղաղասիրությունը և հումորը։
Դուք հայտնվել եք ժողովրդավարությանն այո՜ ասած, խաղաղասեր հայ ժողովրդի շրջափակման մեջ և այլևս ոչ մի շանս չունեք. դուք ինքնակապիտուլացված եք։
Ժողովրդավարական պետության դատարանը ձեզ դատավոր։
Ձեր կողմից ամենաշատը հայհոյված, բայց նախկինում շատ սիրելի ձեր Հովհաննես Ազոյան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hovhannes.azoyan.5
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել