Երևանի մետրոպոլիտենը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել․ «Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի մայիսի 10-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում՝ «Հանրապետության հրապարակ» կայարան երկրորդ գծով ժամանած երեք վագոնանի գնացքի վագոններից մեկում նկատվել է ծուխ։

Գնացքի խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։
Գնացքային կարգավարի հրահանգով կատարվել է ուղևորների իջեցում և գնացքը տեղափոխվել է Էլ․հավաքակայան։

Միևնույն ժամանակ տեղեկացնենք նաև, որ Էլ․ հավաքակայանից անմիջապես գիծ է դուրս բերվել նոր գնացք՝ գծում երթևեկության գրաֆիկը վերականգնելու նպատակով։

Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել