Armsport.am-ը գրում է.

«Բավարիայի» նախկին պաշտպան Թոմաս Հելմերը հայտնել է, որ մյունխենյան ակումբը չի երկարաձգի պայմանագրերը իր երեք աստղերի հետ։

Խոսքը գնում է դարպասապահ Մանուել Նոյերի, կիսապաշտպան Թոմաս Մյուլերի և հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու մասին։

36-ամյա Նոյերի, 32-ամյա Մյուլերի և 33-ամյա Լևանդովսկու պայմանագրերը լրանում են 2023 թվականի հունիսին:

«Այս մասին ինչ-որ բան եմ լսել։ «Բավարիան» չի երկարաձգի պայմանագրերն այս երեքի հետ, քանի որ ֆինանսական տեսանկյունից դա պարզապես հնարավոր չէ»,- Հելմերի խոսքերն է մեջբերում Sport1-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել