Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Յունայթեդը» համաձայնության է եկել պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, հայտնում է մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր միկրոբլոգում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոր պայմանագրով կիսապաշտպանի աշխատավարձը կկազմի տարեկան 14-15 մլն եվրո։  Պայմանագիրը կստորագրվի մոտ ժամանակներս։

Ֆերնանդեշը հանդես է գալիս «Մանչեսթեր Յունայթեդում» 2020 թվականից, որտեղ նա տեղափոխվեց «Սպորտինգից» 63 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։

Բրունո Ֆերնանդեշն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել