Tert.am-ը գրում է․
Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով խոցել են Ուկրաինայի երկու օդանավակայան և երեք ՀՕՊ ռադիոտեղորոշիչ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Կոնաշենկովի խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում ոչնչացրել են ընդհանուր առմամբ 1325 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտ։
«Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1325 օբյեկտների, որոնցից 43-ը ուկրաինական զինված ուժերի կառավարման կետերն են ու կապի կենտրոնները», - ասել է նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ https://www.tert.am/am/news/2022/03/01/mil-ru/3771160
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել