Armsport.am-ը գրում է․
Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Մոսկվայի «Դինամո» հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը։
Բերեզովսկին կարծում է, որ Մխիթարյանը կարող է համաձայնվել ռուսական ակումբ տեղափոխվելուն։ Նրա կարծիքով՝ Հենրիխը կարող է դառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի գլխավոր աստղերից մեկը։
«Մխիթարյանն այնպիսի մակարդակի խաղացող է, որ ցանկացած թիմի, այդ թվում՝ «Դինամոյի» համար օգտակար կլինի: Հետաքրքիր կլիներ նրան տեսնել Ռուսաստանի առաջնությունում:
Կարծում եմ, որ Հենրիխը կարող է փայլել Պրեմիեր լիգայում: Չեմ բացառում, որ նրա տեղափոխությունը Ռուսաստան հնարավոր է, Պրեմիեր լիգայում նա և Կլաուդինյոն կարող էին լինել գլխավոր աստղերը»,- մեջբերում է Բերեզովսկուն Rusfootball-ը՝ հղում անելով РБ Спорт-ին։