Tert.am Life-ը գրում է․

Երկարատև ու ծանր հիվանդությունից հետո այսօր մահացել է Արթուր Գրիգորիչը։ Նա 63 տարեկան էր։ Օրեր շարունակ Գրիգորիչը հիվանդանոցում էր, ընկերները, հարազատներն ու հայ հայտնիները աղոթում էին նրա առողջության համար, սակայն այսօր հայտնի դարձավ, որ նա մահացել է։

Արթուր Գրիգորիչը մեծ ավանդ ունի հայկական ժամանակակից երաժշտության զարգացման գործում։ Նրա տաղանդի մասին բոլորն են ակնածանքով խոսում։ Գործընկերներն ու ընկերները հրապարակումներ են արել Գրիգորիչի կորստի առթիվ։

Ավետ Բարսեղյան

Բարի ճանապարհ դեպի հավերժություն, Մաեստրոս։

Նազենի Հովհաննիսյան

Ահա և փակվեց մի ամբողջ Էպոխա՝ երաժշտական ճաշակի, դպրոցի ու մեր ապրած կյանքի: Անփոխարինելի էություն... Ուսուցիչ, մաեստրո... Արթուր Գրիգորիչ ջան... բարի ճանապարհ դեպի Լույսի աշխարհ...

Մանե ջան, Գրիգորիչին միշտ կհիշեն, կմեծարեն, իր երաժշտությունը կապրի հավերժ.., բայց ձեզ կմնա անսպառ կարոտը(((.... Շատ եմ ցավում... Անհայր ապրելը անհավանական ծանր է...

Գրկում եմ պինդ-պինդ:

Հռիփսիմե Ելինյան

Աստված հոգիդ լուսավորի, մաեստրո ջան»

Նունե Եսայան

Իմ հայր, իմ ընկեր, իմ եղբայր, իմ պահապան, իմ ուղեկից, իմ խորհրդատու, իմ թանկ Մարդ։ Իմ բոլոր հաջողությունների համար պարտական եմ քեզ։ Ինչո՞ւ գնացիր: Դեռ այնքան անելիք ունեինք միասին։ Սիրում եմ քեզ, իմ Գրիգորիչ։

Հակոբ–Արմեն

Դեռ երկար կապրեք, Արթուր Գրիգորիչ

Հրաչուհի Ութմազյան

Ուր եք գնում բոլորդ…

Արսեն Սաֆարյան

Դու հայր էիր շատերիս համար, իսկական ուսուցիչ, մի ամբողջ էպոխա, ճաշակ ու թռիչք...
Արցախի ցավով, քո Շուշիից անհանգիստ գնացիր։ Դու բոլորիս Գրիգորիչն ես, դու իմն ես մնալու միշտ։ Հոգիդ լույսերի մեջ լինի...

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել