Tert.am-ը գրում է․
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյանը հոդված է գրել, որը ներկայացնում ենք ստորև։
COVID-19 համավարակի տնտեսական հետևանքների վերականգնումը գնահատելու համար պարզ տրամաբանությունը առնվազն պահանջում է համադրել 2021 թվականի տնտեսական աճի և 2020 թվականին արձանագրված տնտեսական անկման ցուցանիշները։ Տարբեր երկրների տնտեսական վերականգնման ցուցանիշները համադրելիս ևս անհրաժեշտ է հաշվի առնել այս պարզ տրամաբանությունը։
Պաշտոնական վիճակագրության համաձայն 2021 թվականին Հայաստանում գրանցվել է 5,8 տոկոս տնտեսական աճ, որը շուրջ 2 տոկոսային կետով զիջում է 2020 թվականին արձանագրված տնտեսական անկման ցուցանիշին (-7,4 տոկոս)։
Այսինքն՝ Հայաստանը չի վերականգնել COVID-19 համավարակի տնտեսական հետևանքները։ Եվ դրա հիմնական պատճառներից են՝ տնտեսական իրական ներուժի նվազումը և ոչ բավարար ներդրումները, տնտեսական ռիսկերի աճը և գների առաջանցիկ աճը, իրավիճակին ոչ համարժեք պետական քաղաքականությունը և ձախողումները։
2021 թվականին հարևան Վրաստանում գրանցվել է 10,6 տոկոս տնտեսական աճ, որը շուրջ 4 տոկոսային կետով գերազանցում է 2020 թվականին արձանագրված տնտեսական անկման ցուցանիշին (-6,8 տոկոս)։
Այսինքն՝ Վրաստանը վերականգնել է COVID-19 համավարակի տնտեսական հետևանքները։
2020 թվականի համեմատ՝ 2021 թվականին Հայաստանում արձանագրվել են՝ սպառողական գների 7,2 տոկոս, սննդամթերքի միջին գների 11,5 տոկոս, նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքի մոտ 21,5 տոկոս աճեր։ 2022 թվականին օրվա իշխանությունը կանխատեսում է սպառողական գների 5,5 տոկոս աճ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



