ArmSport.am-ը գրում է․

«Կայրաթի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Vesti.kz-ն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են եվրոպական մի քանի թիմեր։

Հովհաննիսյանի պայմանագիրը ղազախական ակումբի հետ ավարտվում է այս տարի, ըստ աղբյուրի՝ «Կայրաթի» ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել։ Սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, չի շտապում որոշում կայացնել, քանի որ իսպանական Լա Լիգայի ակումբներից մեկը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում նրա նկատմամբ։ Բացի այդ, կա նաև կարիերան Հունաստանում շարունակելու տարբերակ։

Հովհաննիսյանի համար առաջնայինը Եվրոպա տեղափոխվելն է, քանի որ Ղազախստանում նա արդեն նվաճել է գլխավոր տիտղոսները՝ երկրի չեմպիոնությունն ու գավաթը։

Ղազախստանի վերջին առաջնությունում Հայաստանի հավաքականի խաղացողը անցկացրել է 25 հանդիպում, խփել չորս գնդակ և նույնքան գոլային փոխանցում կատարել։ Նա նաև չորս հանդիպման և մեկ գոլի հեղինակ է դարձել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։

Transfermarkt պորտալը Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 900 հազար եվրո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել