Armsport.am-ը գրում է․

Շարունակվում է բասկետբոլի VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս մի քանի հանդիպում է կայացել։

«Էրեբունին» նախ 87-77 հաշվով առավելության է հասել «ԲԿՄԱ» ակումբի նկատմամբ, ապա 120-118 հաշվով հաղթել է առաջատար «Ուրարտուին»՝ ընդհատելով վերջինիս հաղթանակների շարքը․ «Ուրարտուն» մինչ այս խաղն անպարտելի էր։ «Էրեբունին» ընթացիկ առաջնությունում իր 6-րդ հաղթանակն է տարել։

Նախքան «Էրեբունիի» դեմ խաղը «Ուրարտուն» մրցել է «ԱԻԱ Սթարս» ակումբի հետ և 7-րդ հաղթանակը տոնել՝ 106-71 հաշվով առավելության հասնելով մրցակցի նկատմամբ։

Եվս մեկ խաղ անցկացրել է «ԲԿՄԱ»-ն․ նոյեմբերի 30-ին թիմն 89-83 հաշվով հաղթել է «Գյումրիին»։ Գյումրիի թիմը ևս մեկ պարտություն կրել է դեկտեմբերի 3-ին. այդ օրը թիմը մրցել է «ԱԻԱ Սթարսի» դեմ ու 78-91 հաշվով պարտություն կրել: Այդ հաղթանակի շնորհիվ «ԱԻԱ Սթարսը» վաստակել է 13 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով շրջանցել «Գյումրիին» ՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:

Կայացած խաղերից հետո «Ուրարտուն» շարունակում է գլխավորել VBET Ա-Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 15 միավոր։ «Էրեբունին» երկրորդ տեղում է՝ 14 միավորով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել