Armsport.am-ը գրում է․

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելը չէր մտնում ՄՅՈՒ-ի պլանների մեջ։

«Ինչո՞ւ «Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր կնքեց Ռոնալդուի հետ այս ամառ։ Նրանք պայմանագիր կնքեցին, որովհետև վախենում էին, որ նա «Մանչեսթեր Սիթի» կտեղափոխվի։ Ահա թե ինչու նրա հետ պայմանագիր կնքեցին։ «Մանչեսթեր Յունայթեդը» չէր պլանավորում Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիր կնքել։ Նրանք վերջին պահին նրան գնեցին, որովհետև Ռոնալդուն պատրաստվում էր գնալ «Մանչեսթեր Սիթի»։

Ինչո՞ւ «Մանչեսթեր Յունայթեդը» գնեց 36-ամյա Ռոնալդուին, եթե առաջիկա 2-3 տարում նրանք չեն պատրաստվում հաղթել առաջնությունը։ Ավելի լավ է դաշտ դուրս բերեք Գրինվուդին ու Սանչոյին, եթե հենց հիմա չեք պատրաստվում հաղթել Պրեմիեր լիգան»,- Կարագերի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել