«Ես հպարտ եմ, որ չինացի եմ, քանի որ իմ երկրի դատաիրավական համակարգը նույնիսկ ընտրյալներին չի ներում, երբ նրանք խախտում են օրենքը»` այսպիսի պլակատներով հարյուրավոր չինացիներ դուրս էին եկել Պեկինի փողոցներ… Հարգելի ընթերցողներ, մենք շատ անգամ լսել ենք և լսում ենք հետևյալ արտահայտությունը` «օրենքի առջև բոլորը հավասար են», լսում ենք, բայց եթե մինչև վերջ անկեղծ լինենք, ապա կարող ենք փաստել, որ Հայաստանում, ցավոք սրտի, այդ սկզբունքը միշտ չէ, որ գործում է: Քանի մեր երկրում կան «անձեռնմխելիներ», մենք միշտ դժվարություններ ենք ունենալու… Իսկ ինչպե՞ս է աշխատում այս սկզբունքը այլ երկրներում. Բո Սիլայի նկատմամբ դատավարությունը պետք է ուսուցողական լինի մեզ համար. Չինաստանում օգոստոսի 22-ին սկսվել է նախկին բարձրաստիճան պետական գործիչ Բո Սիլայի նկատմամբ դատավարությունը, նրան մեղադրում են կաշառակերության, կոռուպցիայի եւ իշխանության չարաշահման մեջ: Այս մարդը Չինաստանում համարվում էր ամենաազդեցիկ անձնավորություններից մեկը, ժողովրդական լեզվով ասած` «նրա դեմ խաղ չկար», նա համարվում էր «անձեռնմխելի», նա Չինաստանի կուռքերից մեկն էր, բայց արի ու տես` ամեն ինչ ունի սկիզբ և վերջ: Մի շարք դիտորդների կարծիքով, Բո Սիլայի հետ կապված իրավիճակը կապված է չինական կոմկուսի ղեկավարությունում իշխանության համար պայքարի հետ, սակայն հասարակ չինացի ժողովուրդը այն կարծիքին է, որ նույնիսկ եթե սա քաղաքական նկատառումներով է արված, միևնույն է, միայն այն փաստը, որ Բո Սիլան կանգնել է դատարանի առաջ, դա արդեն ցույց է տալիս, որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Ըստ լուրերի` Բո Սիլան Չինաստանում ստեղծել էր կոռուպցիայի մի օջախ, որի դեմ ընդդիմանալը անհնար էր, այդ կորտելի մեջ էին ընդգրկված բազմաթիվ դատավորներ, քաղաքական գործիչներ և հաղթել այդ կորտելին քանի գնում, դժվարանում էր: Բայց պետությունը նրանով է հզոր և ուժեղ, որ կարողանում է վերջ տալ նույնիսկ այսպիսի սինդիկատներին, և թերևս սա է պատճառը, որ չինացիները ցնծում են ուրախությունից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել