Lurer.com-ը գրում է.

Երգչուհի Քրիստինա Եղոյանը, որը սպասում է առաջնեկի ծնունդին, նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։

Նկարահանումն արվել է Լոս Անջելեսում։ Քրիստինան դրա համար սեւ հագուստ է ընտրել։ Ապագա մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար ընտրել՝ կերպարն ամբողջացնելով աքսեսուարներով։

«Սիրտս շա՜տ արագ է բաբախում»,- մեկնաբանություններում գրել է Քրիստինան։

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել