Armsport.am-ը գրում է․
«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ դեռ սիրում է լոնդոնյան ակումբը։ Այս մասին ֆրանսիացին պատմել է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
«Այո, իհարկե, ես դեռ սիրում եմ «Արսենալը»: Երբ թիմը խաղում է, ինձ թվում է, որ ես ինքս եմ պայքարում, հարվածում եմ դարպասին, պաշտպանվում եմ և, իհարկե, հարձակվում եմ: Իմ կյանքը կարմիր ու սպիտակ է, այդպես կլինի միշտ։
Սա իսկական սիրո պատմություն է իմ կողմից, որը երբեք չի ավարտվի: Ես այստեղ եկա 47 տարեկանում և մինչև 69 տարեկան աշխատեցի Անգլիայում։ Ես ակումբին տվել եմ իմ կարիերայի լավագույն տարիները և ուրախ եմ, որ դա արեցի։
Ես բազմիցս ասել եմ, որ հնարավորություն եմ ունեցել հեռանալու, բայց դա չեմ արել, քանի որ զգում էի, որ կարող եմ աշխատել այս ակումբում և գեներացնել արժեքներ, որոնք կմնան ինձնից հետո։ Այսօր ես կարող եմ նայել, թե ինչ եմ արել և երջանիկ եմ։ Ես շնորհակալ եմ «Արսենալին», – ասել է Վենգերը։