Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է ԱՊԼ 8-րդ տուրում «Լեսթերից» կրած 2-4 հաշվով պարտությունը։

«Նայելով մեր բաց թողած գոլերին՝ կարող եմ ասել, որ դրանք սարսափելի էին։

Թիմին ընտրում եմ ես։ Հարի Մագուայերը ոչ մի նշան ցույց չէր տալիս, թե չի կարող խաղալ, և նրան կազմում ընդգրկելու պատասխանատվությունը կրում եմ ես։ Քանի որ 4 գոլ բաց թողեցինք, հավանաբար, ես սխալ որոշում էի կայացրել։

Վերջին ժամանակներս մենք լավագույն մարզավիճակում չենք, չափազանց շատ միավորներ ենք կորցրել։ Գուցե, մեզ փոփոխություններ են պետք։ Մենք շատ լավ ֆուտբոլիստներ ունենք, բայց հիմա չկան Ֆրեդը, Կավանին, նրանց տեղը զգացվում է։

Չեմ պատրաստվում արդարանալ կազմի ընտրության համար։ Թոփ-ֆուտբոլիստներ էին խաղադաշտ դուրս եկել, բայց չկարողացանք անհրաժեշտ արդյունքի հասնել»,- Սուլշերի խոսքերն է փոխանցում Manchester Evening News-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել