Pastinfo.am-ը գրում է.

Իրանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կիոմարս Հեյդարին այսօր Ադրբեջանի հետ սահմանին մեկնարկած «Խայբարի նվաճողներ» զորավարժություններից առաջ հայտարարել է, որ թույլ չեն տալու տարածաշրջանում սահմանային փոփոխություններ։

«Իրանի համար անթույլատրելի է տարածաշրջանի երկրների պետական սահմանների փոփոխությունը։ Բոլոր օրինական սահմանները պետք է պահպանվեն։ Մի երկրի թուլությունն իր սահմանների պաշտպանության հարցում չի նշանակում, որ մեկ այլ երկիր պետք է սահմանը հատի օտարերկրյա օգնությամբ։ Իրանը դա թույլ չի տա։ Նախկինում այս տարածաշրջանում պատերազմ էր, բայց հիմա ժամանակն է անվտանգության և վերականգնման համար»։

Իրանց գեներալը հայտնել է որ երկրի պատմությունը, վերաբերմունքն տարածաշրջանի ու հարևանների նկատմամբ կայունության և անվտանգության հրաշալի ապացույց է։

«Ադրբեջանից Իրան, այնտեղից Թուրքիա կամ Նախիջեւան, Իրանից Ադրբեջան, Հայաստան բեռնափոխադրումները պետք է իրականացվեն լիակատար անվտանգության և խաղաղության պայմաններում, երկրները պետք է կատարեն իրենց պարտավորությունները և հարգեն էներգակիրների անվտանգությունը, տնտեսական երթուղիները և տարանցումը»։

Ինչպես հաղորդում Է Tasnim-ը, Հեյդարին նշել է նաև, որ զորավարժություններն առանձնահատուկ նրբություն ունեն, ուղղված են տարածաշրջանի երկրներում սիոնիստական ռեժիմի և ԻՊ-ի ահաբեկիչների թաքնված եւ բաց ներկայությանը։

«Ահաբեկիչները տարածաշրջան են ժամանել հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ՝ տարածաշրջանի երկրներից մեկի հրավերով։ Մենք վստահ չենք, որ նրանք լքել են տարածաշրջանը, այդ զորավարժությունները ազդանշան են ուղարկում նրանց։ Սիոնիստները պետք է իմանան, որ տարածաշրջանում տեղ չունեն։ Իրանի բանակը շատ զգայուն է նրանց նկատմամբ՝ որտեղ էլ տեսնի նրանց, նա կռվելու է նրանց դեմ»։

Հիշեցնենք, որ նախօրեին Իրանի ԱԳ նախարար Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ դժգոհություն էր հայտնել Արաքս գետի հյուսիսային ուղղությամբ սիոնիստների ներկայության կապակցությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը այսօր զորավարժություններ կանցկացնեն երկրի հյուսիսարևմտյան շրջանում ՝ Ադրբեջանի հետ սահմանի մոտ: Զորավարժությունների անվանումն է «Խայբարի նվաճողներ»: Դրա նպատակն է բարելավել առկա մարտունակությունը և բարձրացնել արդյունավետությունը:

Զորավարժությունները ներառելու են հրետանի, զրահատեխնիկա, անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել