Pastinfo.am-ը գրում է.

Forbes հեղինակավոր ամսագիրն անդրադարձել է Արցախյան 44 օրյա պատերազմի տարելիցին «Էթնիկ հայերի դեմ պատերազմական հանցագործությունների սանձազերծումից մեկ տարի անց Ադրբեջանի կողմից սպառնալիքները և խախտումները շարունակվում են» հոդվածով (հեղինակ Ջեքի Աբրահամյան)։ Հոդվածում մասնավորապես նկարագրված է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, այդ թվում վերադարձած ռազմագերիների վկայությունների հիման վրա ստացված ապացույցները՝ գերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների։

Հոդվածագիրը հայտնել է, թե լավ կազմակերպված PR քարոզարշավի կառույցները, որոնք ստեղծվել էին անցյալ տարվա սեպտեմբերին՝ ԱՄՆ բարձրակարգ PR գործակալությունների և լոբբիստական խմբերի կողմից, իրականացրեցին լայնածավալ ապատեղեկատվական արշավ Հայաստանի դեմ այն ժամանակ, երբ Ադրբեջանը ռմբակոծեց Արցախը: Հակահայկական զեկույցներն ու հոդվածները տարածվեցին ամենահայտնի ԶԼՄ-ներում՝ առավել ցայտուն The New York Times-ի Ստամբուլի բյուրոյի ղեկավար Կառլոտա Գալի ղեկավարությամբ:

Այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են Amnesty International-ը և Human Rights Watch-ը, հրապարակեցին ադրբեջանամետ զեկույցներ, Հայաստանին մեղադրելով պատերազմ հրահրելու մեջ, սակայն այնուհետև փոխեցին իրենց պնդումները:

DataPoint Armenia-ն ներկայացրեց «պատերազմի ընթացքում սոցիալական լրատվամիջոցների կողմից պատմողական պատերազմի» կամ «աստրոթուրֆինգ» (astroturfing) վերաբերյալ ամենալայն վերլուծությունը՝ եզրակացնելով, որ հայամետ սոցիալական գրառումները «փոքր ազդեցություն են թողել միջազգային լսարանի վրա»:

Մինչ սփյուռքահայ համայնքները պահանջում էին արդարություն Ադրբեջան-Թուրքիա դաշինքի դեմ, թուրքական սփյուռքը իրականացնում էր հանցագործություններ ատելության հիման վրա` պղծելով հայկական եկեղեցիները, դպրոցներն ու գերեզմանատները: Երբ Ֆրանսիան մարդասիրական օգնություն ուղարկեց Արցախ, կոչ անելով տարածաշրջանի ճանաչումը, Ադրբեջանի խորհրդարանը կոչ արեց Ֆրանսիային «զրկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում միջնորդական դերից՝ Ֆրանսիայի Սենատին պատժելու համար»:

Ոչ Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան վերջին տարիներին չեն արժանացել որևէ մրցանակի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել