Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ քայլերը Սիրիայում մեծ նշանակություն ունեն։ Այս տարածաշրջանում խաղաղությունը կախված է երկու երկրների հարաբերություններից, ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:

«Այս տարածաշրջանում խաղաղությունը կախված է թուրք-ռուսական հարաբերություններից»,-ասել է նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

Նրա խոսքով՝ Սիրիայի խնդրի վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ քայլերը «մեծ նշանակություն ունեն»:

Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ Թուրքիան կցանկանար, որ Միացյալ Նահանգները դուրս բերեր իր զորքերը Սիրիայից և Իրաքից, ինչպես դա արել էր Աֆղանստանում:

Նա պնդեց, որ Թուրքիան ներկա լինի Սիրիայում`երկիրը վերականգնելու նպատակով, և նաև հույս հայտնեց, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իրաքը և Թուրքիան կարող են միասին աշխատել` Սիրիայում և Իրաքում խաղաղության և կայունության հասնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել