Armsport.am-ը գրում է.

Ֆրանսիական L’Equipe պարբերականը բացահայտել է, թե որքան աշխատավարձ է ստանում հարձակվող Լիոնել Մեսսին ՊՍԺ-ում:

Աղբյուրի փոխանցմամբ, Մեսսիի պայմանագրի համաձայն նրա աշխատավարձն առաջին տարում կկազմի 30 մլն եվր: Հաջորդ երկու տարիներին այն կավելանա 10 մլն եվրոյով՝ շնորհիվ հավատարմության համար նախատեսված բոնուսների, որոնք կգործեն, եթե Մեսսին մնա ՊՍԺ-ում ինչպես երկրորդ, այնպես էլ երրորդ մրցաշրջաններում:

Հիշեցնենք՝ Մեսսին օգոստոսի 10-ին երկու տարվա պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ: Պայմանագրի մեջ նաև կետ կա այն մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել