«Մի քանի օր է՝ հանրությունը սոցցանցերում ակտիվորեն քննարկում է Հայաստանի ճանապարհներին հայտնված պաստառները, որոնց «հեղինակը» Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է, թեպետ կոմունիստների ասում են՝ մասնավորաբար Պուտինի նկարովը ՀԿԿ-ի հետ ուղիղ կապ չունի, կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնակատարի նախաձեռնությունն է՝ որպես... ֆիզիկական անձ: Այդ պաստառները պարզապես ցնցակաթվածի էին հասցրել հատկապես արևմտամետ շրջանակներին՝ մասնավորաբար Ռուսաստանի հետ «հավերժ միասին» մտքի համար:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ՀԿԿ-ն, որն, ըստ էության, տևական ժամանակ, շատ մեղմ ասած, պասիվություն էր ցուցաբերում, հիմա որոշել է կտրուկ ակտիվանալ, իսկ նշյալ պաստառները «միայն ծաղիկներն են»: Մեր աղբյուրները փոխանցում են, որ կոմունիստները որոշել են ոչ միայն «ռեստավրացիա» անել իրենց տարածքային կառույցները, այլև մեծ թափով քարոզչական արշավ սկսել:

Ի մասնավորի, ցանկություն ունեն ստեղծել համապատասխան կայքէջ, ինչպես նաև վերականգնել իրենց թերթի տպագրությունը: Մեր ունեցած տեղեկություններով, «Կենտրոնից», այսինքն՝ Մոսկվայից մի քանի հատուկ հայազգի «էմիսարներ» են եկել Հայաստան և զբաղվում են այդ հարցերով: Թե նման անակնկալ ակտիվության հիմնական պատճառը որն է, դեռևս ճշտել չհաջողվեց»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել