Tert.am-ը գրում է․

Օգոստոսի 29-ին, ժամը 19:19-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Ա․ Ծ․, ծնված 1987 թ․) և «Opel Zafira» (վարորդ՝ Յ․ Ղ․, ծնված 1955 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչ վայր հասնելը, «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Ծ․-ն (ծնված 2018 թ․), Ս․ Ծ․-ն (ծնված 2015 թ․) և Ն․ Ծ․-ն (ծնված 1988 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Իջևան քաղաքի ԲԿ, որտեղ Ա․ Ծ․-ն մահացել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել