Aysor.am-ը գրում է․
Երեկ ԱԺ նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհը ադրբեջանցիների կողմից փակելու պատճառով Սյունիքի մարզը Հայաստանից կտրվելու վտանգին, ասել էր, որ կա այլ՝ Կապան-Աղվանի նորմալ, գրունտային ճանապարհը, ուստի Սյունիքի մարզը Հայաստանից կտրված չէ։
Այսօր արդեն կառավարության նիստին, անդրադառնալով նույն խնդրին, Փաշինյանը նշել էր, որ մինչև տարեվերջ Տաթև-Աղվանի ճանապարհի հիմնանորոգումը պիտի ավարտվի։
Կառավարության նիստից հետո ճեպազրույցով հանդես էր եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու լրագրողներին ասել, որ իրանական բեռնատարները Հայաստան մտնելու խնդիր չունեն, քանի որ սահմանն սկսվում է Մեղրիից, սակայն Երևան հասնելու խնդիր ունեն, ինչը կարող են անել շրջանցող ճանապարհով։ Նրա խոսքով՝ այդ ճանապարհով բեռնատարներն անցնել չեն կարող, այն բեռնատարների համար հարմարեցված չէ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ