Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ իրեն չի անհանգստացնում իր դիրքը խաղադաշտում, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պետք է որոշի այս հարցը:

«Երբ ՊՍԺ-ի հետ բանակցությունները սկսվեցին, Մաուրիսիոն զանգահարեց ինձ: Ես նրան հարցրեցի, թե ինչ կարծիք ունի, նա ասաց, որ շատ գոհ է և ինձ սպասում է Փարիզում:

Նրա հետ անպայման կխոսենք այն մասին, թե ինչ կլինի խաղադաշտում: Բայց մենք այդ օրը տակտիկայի մասին չէինք խոսում:

Իմ խաղային դիրքը խաղադաշտո՞ւմ: Ես գաղափար չունեմ, թե որ դիրքում եմ խաղալու: Ես արդեն այստեղ եմ, և դա Պոչետինոյի խնդիրն է․ նա լուծումը կգտնի», – մեջբերում է Մեսսին El País-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել