1in.am-ը գրում է.

Ռուսաստանի Պետրոզավոդսկ քաղաքում ոստիկանությունը որոնում է երկու տղամարդկանց, որոնք օգոստոսի 17-ին կրակ են բացել ճանապարհային աշխատանքներ իրականացնողների վրա, ինչի հետևանքով վիրավորվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հաղորդում է Interfax-ը:

Օգոստոսի 17-ի երեկոյան Պետրոզավոդսկի շինարարական ընկերություններից մեկի աշխատակիցների խումբը վերանորոգելիս է եղել ճանապարհը, երբ նրանց է մոտեցել ավտոմեքենա, որում գտնվել են երկու երիտասարդներ: Վիճաբանություն է սկսվել այն պատճառով, որ աշխատողները խանգարում են նրանց անցնել:

Տղամարդիկ գնացել են, սակայն որոշ ժամանակ անց վերադարձել են և կրակ բացել աշխատողների վրա: Արդյունքում Հայաստանի 29-ամյա քաղաքացին, ում անունը չի հաղորդվում, վնասվածք է ստացել: Հոսպիտալացում չի պահանջվել: Հաղորդվում է, որ բոլոր աշխատողները Պետրոզավոդսկում ունեն ժամանակավոր գրանցում:

Պարզվել է հարձակում գործած տղամարդկանց ինքնությունը: Նրանք շուրջ 25 տարեկան են, մեկը Ադրբեջանի քաղաքացի է, իսկ մյուսը՝ Պետրոզավոդսկի բնակիչ: Հաղորդվում է, որ ադրբեջանցու ժամանակավոր գրանցման ժամկետը սպառվել է, նրա փաստաթղթերը գտնվում են Էմիգրացիոն ծառայության դաշնային վարչությունում՝ վերաձևակերպման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել