Տիմատիի նախկին սիրելին՝ Անաստասիա Րեշետովան, իր ինստագրամյան միկրոբլոգում անկեղծորեն պատասխանել է հետևորդների հարցերից մեկին ու շոկի ենթարկել երկրպագուներին։
Հարցուպատասխանի ընթացքում Անաստասիան պատմել է, որ ենթարկվել է ընտանեկան բռնության։
Այժմ, Անաստասիայի խոսքով, նա երբեք թույլ չէր տա իր նկատմամբ նման վերաբերմունք ցուցաբերել։ «Ինձ վրա կանայք կհարձակվեն, որ ես դա թույլ եմ տվել, բայց ... այո, շատ անգամ ձեռք են բարձրացրել, և շատ ցավոտ էր։ Հիմա նման բան հաստատ թույլ չէի տա»,-հայտարարել է 25-ամյա սևահեր մոդելը։
Արդյո՞ք բռնություն գործադրողը եղել է Տիմատին, դեռ հայտնի չէ։ Մոդելը ո՛չ հաստատել է այդ փաստը, ո՛չ էլ հերքել։
Տիմատիի և Անաստասիա Ռեշետովայի հարաբերությունների մասին հայտնի է դարձել 2015թվականին, իսկ 2019-ի հոկտեմբերի 16-ին զույգը որդի է ունեցել։ 2020-ի սեպտեմբերին հայտնի է դարձել մոդելի ու ռեփերի բաժանման մասին։