Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը, ով այս ընթացքում Հռոմում է, որոշել է ուրախացնել երկրպագուներին նոր հրապարակումներով։
Նա կիսվել է թարմ լուսանկարներով, որտեղ փորձել է կրկնօրինակել «Քաղցր կյանք» իտալական կատակերգական դրամայից հայտնի դերասանուհի Անիտա Էկբերգին։

Ավելի ուշ Քիմը սպիտակ երկու կտորից բաղկացած հագուստով լուսանկարվել է այն «Իսպանական աստիճաններ»-ի վրա, որտեղ 68 տարի առաջ՝ «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմի նկարահանումների ժամանակ նկարահանվել է աշխարհահռչակ դերասանուհի Օդրի Հեփբերնը։

Եթե շատ հետևորդների դուր են եկել այդ լուսանկարներն ու նրանք հեղեղել են հրապարակման մեկնաբանությունները հաճոյախոսություններով ու ջերմ խոսքերով, ապա մնացած հետևորդները նշել են, որ Քիմի մոտ նմանակումն այդքան էլ լավ չի ստացվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել